Արևային ակնոցներ


Մեր արևային ակնոցները ձեր աչքերի համար պաշտպանիչ վահան են վնասակար ճառագայթների դեմ: Որպես օպտիկա` մենք հավատարիմ ենք ձեր աչքերի առողջությանը և լավ տեսողությանը: Արևային ակնոցների ամենակարևոր չափանիշը վնասակար ճառագայթներից պաշտպանությունն է:Վնասակար ճառագայթները ներթափանցում են ձեր աչքերի մեջ և մշտական վնաս են պատճառում: Համոզվեք,որ ուշադրություն եք դարձնում ձեր ակնոցների որակին` ձեր ամենակարևոր օրգանները խնամքով պաշտպանելու համար: <>-ի հետ դուք ապահով եք:Մեր բոլոր արևային ակնոցները համապատասխանում են ամենաբարձր որակի պահանջարկներին և փորձարկվել են մի քանի անգամ:
Մեր տեսականին իր մեջ ներառում է աշխարհահռչակ բրենդներ, ինչպիսիք են`



Polaroid


Ամենաբարձր որակի պաշտպանությունը և լավագույն տեսողությունը ստանում ենք polaroid արևապաշտպան ակնոցներով:Polaroid ընկերության թողարկած ակնոցները գերազանց տեսք ունեն և ապահովում են հուսալի պաշտպանություն: Polaroid ակնոցներն առանձնանում են նաև հատուկ ֆիլտրով, որի շնորհիվ աչքերը ձերբազատվում են լույսի գրգռիչ անդրադարձներից:Polaroid-ի երկարամյա փորձը թույլ է տվել ստեղծել աշխարհում լավագույնը համարվող լինզաներ: 11 շերտանի լինզաներն ապահովում են գերազանց պաշտպանություն վնասակար ճառագայթներից: